Պուտինը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինայի պատերազմում հեռահար հրթիռների կիրառման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i222938-Պուտինը_ՆԱՏՕ_ին_զգուշացրել_է_Ուկրաինայի_պատերազմում_հեռահար_հրթիռների_կիրառման_կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման թույլտվություն տալով, ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ կմտնի Մոսկվայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2024 07:35 Asia/Tehran
  • Պուտինը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինայի պատերազմում հեռահար հրթիռների կիրառման կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման թույլտվություն տալով, ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ կմտնի Մոսկվայի հետ։

Պուտինը հայտարարել է․ «Եթե այս որոշումը կայացվի, դա կնշանակի որ  ՆԱՏՕ-ի երկրներն անմիջականորեն  ներգրավվում են Ուկրաինայի հակամարտությանը և պատերազմում Ռուսաստանի դեմ»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի և արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ քննարկել է Կիևի կողմից ՌԴ տարածքի դեմ հեռահար զենքի կիրառման հավանականությունը։

Ուկրաինայում պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի անվտանգության մտահոգությունների նկատմամբ Արևմուտքի անուշադրության և Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնումից հետո։