-
Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հուլիս 17, 2024 15:02Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
-
Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Հուլիս 17, 2024 08:30ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
-
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները զորավարժություններ են անցկացնում Ղազախստանում
Հուլիս 17, 2024 08:27Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականները պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություն են իրականացրել Ղազախստանի «Օյմաշա» զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը։
-
Արևմուտքը ՌԴ–ի հետ բանակցությունների նոր հնարավորություններ է դիտարկում. ՌԴ ԱԳՆ
Հուլիս 17, 2024 08:24Արևմուտքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի շրջանակում հող է նախապատրաստում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների նոր հնարավորության համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
ԱՄՆ-ն 16 մլն դոլար է ներդրել Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման համար
Հուլիս 17, 2024 08:17ԱՄՆ-ն 16 մլն դոլար է ներդրել Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության ստեղծման համար։
-
Ռուսաստանում կայացել են իմամ Հոսեյնի նահատակության օրվա սգո արարողություններ
Հուլիս 17, 2024 08:04Աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության սգո օրերին զուգահեռ, սգո արարողություններ են անցկացվել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։
-
Օլիմպիական կրակն արդեն Փարիզում է
Հուլիս 16, 2024 16:12Օլիմպիական կրակն արդեն Փարիզում է։
-
Գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել
Հուլիս 16, 2024 15:58Գիտնականներն առաջին անգամ Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել, որը տեսականորեն կարող է հրաշալի վայր լինել Երկրի բնական արբանյակի վրա ապագայում մարդկանց համար բնակելի բազա ստեղծելու համար, գրում է BBC-ին։
-
ԱՄՆ-ն Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել, Ադրբեջանին էլ ասում են՝ հրաժարվիր ՀՀ նկատմամբ այլ տարածքային պահանջներից. քաղաքագետ
Հուլիս 16, 2024 15:18Միացյալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:
-
ՀՀ-ն շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար․ Միրզոյան
Հուլիս 16, 2024 15:05ՀՀ-ն շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար․ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Նյու Յորքում ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցի ժամանակ։