Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i220616-Հայաստանի_և_Լիբանանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_տարածաշրջանային_անվտանգության_հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2024 14:32 Asia/Tehran
  • Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և ստեղծված անվտանգության իրավիճակի շուրջ։

«Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ ջանքերը, խաղաղության օրակարգի կյանքի կոչման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սեղմ ժամկետներում կնքման կարևորությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ներգրավվածության ու փոխգործակցության հարցերի։