Ռուսաստանում կայացել են իմամ Հոսեյնի նահատակության օրվա սգո արարողություններ
https://parstoday.ir/hy/news/world-i220598-Ռուսաստանում_կայացել_են_իմամ_Հոսեյնի_նահատակության_օրվա_սգո_արարողություններ
Աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության սգո օրերին զուգահեռ, սգո արարողություններ են անցկացվել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2024 08:04 Asia/Tehran
  • Ռուսաստանում կայացել են իմամ Հոսեյնի նահատակության օրվա սգո արարողություններ

Աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության սգո օրերին զուգահեռ, սգո արարողություններ են անցկացվել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնը նահատակվել է հիջրեթի 61 թվականի մուհարրամի 10-ին՝ Քերբալայում, 57 տարեկան հասակում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում  ամեն տարի անցկացվում են իմամ Հոսեյնի նահատակության սգո արարողություններ։ Այս տարի նույնպես, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Պոդոլսկի, Կազանի, Աստրախանի, Մախաչկալայի, Դարբանդի և Ռուսաստանի մի շարք այլ շրջանների մզկիթներում կայացել են իմամ Հոսյենի նահատակության սգո արարողություններ, շիա իսլամի հետևորդ, տարբեր ազգերի հավատացյալների մասնակցությամբ։

Աշուրայի սգոր արարողությունները կայացել են  Մոսկվայի Խաթամ ալ-Անբիա և հազրաթ Ֆաթիմա Զահրայի հոսեյնիեյում, Կազանում և Աստրախանում ԻԻՀ հյուպատոսարաններում, Սանտկ Պետերգուրգի իմամ Ալիի սրբավայրում, Դարբանդ քաղաքի կենտրոնական մզկիթում և հոսեյնիեյում, Մախաչկալայի շիական մզկիթում, Եկատերինբուրգի շիական հոեյնիեյում, Պոդոլսկ քաղաքի իմամ Մահդիի հոսեյնիեյում։ 

Մոսկվայում Իմամ Հոսեյնի Աշուրայի գիշերվա սգո արարողությունը տեղի է ունեցել  Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի և Մոսկվայի իսլամական կենտրոնի ղեկավար Հոջաթուլ Իսլամ Մեհդի Բախտավարի ներկայությամբ։