-
Ո՞վքեր են ցանկանում Հնդկաստանի անունը հանգուցվի հակամամուսուլմանականության հետ
Հուլիս 04, 2024 15:34Pars Today- Վերջերս անցկացված Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի ընտրություններում իշխող կուսակցության մեծամասնության պարտությունը հանգեցրել է ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես մուսուլման ներկայացուցիչների իշխանության ձեռքբերմանը։ Այժմ, վարչապետ Նարենդրա Մոդիի երրորդ շրջանի գործունեության մեկնարկից մոտ մեկ ամիս անց, Հնդկաստանում առավել քան երբեւէ լսվում են փոքրամասնությունների բողոքի ձայները։
-
Հարցում Ադրբեջանում. հարցվողների 83,8 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը
Հուլիս 04, 2024 14:56Սոցիալական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնը հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու համար հանրային կարծիքը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների հարցում։
-
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Հուլիս 04, 2024 09:41Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:
-
Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg
Հուլիս 04, 2024 09:29Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
-
Ղազախ փորձագետը ողջունում է Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղու ստեղծումը ՌԴ շրջանցմամբ
Հուլիս 04, 2024 09:15Ղազախստանը շահագրգռված է Հարավային Կովկասում առեւտրատրանսպորտային երթուղիների վերականգնմամբ։ Ինչպես տեղեկարել է APA-ն, այս մասին լրագրողներին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդի Աստանայում ընթացող նիստի շրջանակում ասել է ապահովման հարցերով վարչության գործադիր տնօրեն Ժանար Տուլինդինովան։
-
Չինաստանն ու Ադրբեջանը հայտարարել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին
Հուլիս 04, 2024 08:36Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր են ընդունել։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
-
ՇՀԿ երկրներն այն դարձրել են ամենաազդեցիկ և հեղինակավոր կառույցներից մեկը. Տոկաև
Հուլիս 04, 2024 07:16Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները կազմակերպությունը դարձրել են ամենաազդեցիկ և հեղինակավոր կառույցներից մեկը, նրա նկատմամբ հետաքրքրությունն աճում է ամբողջ աշխարհում, հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
-
ԵՄ–ն որքա՞ն հեռու կգնա ՀՀ–ի հետ հարաբերություններում. ներկայացնում է դեսպանը
Հուլիս 03, 2024 15:15Եվրամիությունն իր գործիքակազմը առավելագույնս օգտագործում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը` պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
-
Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել
Հուլիս 03, 2024 15:11Առնվազն 107 մարդ է զոհվել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Խատրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ առաջացած հրմշտոցի ընթացքում: Այս մասին գրում է The Hindustan Times–ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։
-
Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի ժամանակ քիչ է մնացել` քնի
Հուլիս 03, 2024 15:03ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիրջինիա նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի ժամանակ քիչ է մնացել` քնի հոգնածության պատճառով։