Չինաստանն ու Ադրբեջանը հայտարարել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i220066-Չինաստանն_ու_Ադրբեջանը_հայտարարել_են_ռազմավարական_գործընկերության_հաստատման_մասին
Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր են ընդունել։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 04, 2024 12:06 Asia/Tehran
  • Չինաստանն ու Ադրբեջանը հայտարարել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին

Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր են ընդունել։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր են ընդունել։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Հռչակագիրն ընդունվել է հուլիսի 3-ին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում:

Նշվում է, որ փաստաթղթով կողմերը համաձայնել են ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել գործակցությունը միջազգային հարթակներում ու համատեղ պաշտպանել երկու երկրների ընդհանուր շահերը։ Փաստաթղթի ստորագրմամբ` երկրները պայմանավորվել են նաև առաջ տանել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, կայունության և զարգացման օրակարգը:

Ընդհանուր առմամբ, հռչակագրում կա 4 հիմնական կետ ՝ ավելի քան 30 ենթակետերով։ Հռչակագրի ընդունմանը նախորդել էր Իլհամ Ալիևի հանդիպումը Սի Ծինփինի հետ։