Ո՞վքեր են ցանկանում Հնդկաստանի անունը հանգուցվի հակամամուսուլմանականության հետ
https://parstoday.ir/hy/news/world-i220090-Ո_վքեր_են_ցանկանում_Հնդկաստանի_անունը_հանգուցվի_հակամամուսուլմանականության_հետ
Pars Today- Վերջերս անցկացված Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի ընտրություններում իշխող կուսակցության մեծամասնության պարտությունը  հանգեցրել է ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես մուսուլման ներկայացուցիչների իշխանության ձեռքբերմանը։ Այժմ, վարչապետ Նարենդրա Մոդիի երրորդ շրջանի գործունեության մեկնարկից մոտ մեկ ամիս անց, Հնդկաստանում առավել քան երբեւէ լսվում են փոքրամասնությունների բողոքի ձայները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2024 15:04 Asia/Tehran
  • Ո՞վքեր են ցանկանում Հնդկաստանի անունը հանգուցվի հակամամուսուլմանականության հետ
    Ո՞վքեր են ցանկանում Հնդկաստանի անունը հանգուցվի հակամամուսուլմանականության հետ

Pars Today- Վերջերս անցկացված Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի ընտրություններում իշխող կուսակցության մեծամասնության պարտությունը  հանգեցրել է ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես մուսուլման ներկայացուցիչների իշխանության ձեռքբերմանը։ Այժմ, վարչապետ Նարենդրա Մոդիի երրորդ շրջանի գործունեության մեկնարկից մոտ մեկ ամիս անց, Հնդկաստանում առավել քան երբեւէ լսվում են փոքրամասնությունների բողոքի ձայները։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի երրորդ կառավարությունը պաշտոնավարում է առավել քան մեկ ամիս, սակայն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք երկար ժամանակ անց կարողացել են իշխանության գալ, այժմ ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում և վերին պալատում՝Ռաջիա Սաբհայում  այլ լեզվով են խոսում, որպեսզի այժմ Հնդկաստանում մահմեդական փոքրամասնության խնդիրները քննվեն կորցրած իրավունքների վերականգնման մոտեցմամբ։

Վերջին տարիներին Մոդիի կառավարությունը բազմիցս մեղադրվել է մուսուլմանների իրավունքները ոտնահարելու մեջ։ Քաղաքացիության մասին օրենսդրության փոփոխությունից մինչև Հնդկաստանի մուսուլման քաղաքացիների ամուսնության օրենքների փոփոխություն։ 

Հնդկաստանի 200 միլիոն մուսուլմանները կազմում են երկրի ամենամեծ փոքրամասնության խումբը, և 2014 թվականին Մոդիի գլխավորած Բհարաթիա Ջանատա կուսակցության իշխանության գալուց ի վեր երկրում մուսուլմանների դեմ ատելության խոսքն ավելացել է:

Հնդկաստանի իշխող կառավարության ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են  բողոքել ծայրահեղական հինդուների  դեմ

Հնդկաստանի  ստորին պալատում Հայդարաբադի ներկայացուցիչ Ասադուդդին Օվեյսին չորեքշաբթի՝ հուլիսի 3-ի (իրանական թի ամսի 13-ի) առավոտյան, խստորեն քննադատել է Բհարաթիա Ջանատա կուսակցությանը և Հնդկաստանի վարչապետին՝ ասելով,որ հինդու ծայրահեղականների կողմից բռնի միջադեպերի ալիքը մտահոգիչ է։

Նա հավելել է, որ Մոդին այս պաշտոնը ստացել է միայն մուսուլմանների նկատմամբ ունեցած ատելության և «հինդուտվայի» ծայրահեղականներին աջակցելու պատճառով։

Ավելի վաղ Հնդկաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոն հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երկրի տարբեր շրջաններում մուսուլմանական համայնքի դեմ իրականացվող հարձակումների շարքը։

Մզկիթների ավերումն ու այրումը, կրոնական ծեսերի անցկացման սահմանափակումը, մուսուլման ներգաղթյալներին կացության թույլտվության տրամադրումն արգելելը, Քաշմիրի շրջանի հատուկ ինքնավարության չեղարկումը և ծայրահեղական հինդուների կողմից մուսուլմանների դեմ կատաղի հարձակումների դիմաց լռություն պահպանելը՝  քայլեր են, որոնք  վերջին տարիներին տեղի են  Հնդկաստանում մուսուլմանների դեմ։

Այս բոլորը պատճառ են դարձել, որ թե՛ աշխարհի մասշտաբով,և թե՛ այլ երկրների կրոնական և իսլամական համայնքներում Հնդկաստանի նկատմամբ թաքնված ատելություն ձևավորվի ու սկսի աճել։

Բանալի բառեր՝ փոքրամասնությունների կարգավիճակը Հնդկաստանում, Նարենդրա Մոդի, Հնդկաստանում մուսուլմանների ճնշումը, ընտրություններ Հնդկաստանում