-
Մարդու իրավունքների խորհրդի նիստում ունեցած ելույթում, Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել կանխել ցեղասպանության՝ սովորական երևույթ դառնալը
Փետրվար 26, 2024 15:12Ժնևում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով Գազայում Իսրայելի իրկանացրած հանցագործություններին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Եկեք այսօր, այս կարևոր հանդիպմանը, թույլ չտանք, որ ցեղասպանությունն ու նողկալի հանցագործությունները սովորական երևույթի վերածվեն»։
-
Չմասնակցել Ադրբեջանում կայանալիք COP29-ին․ հայաստանյան ՀԿ-ների կոչը քաղաքացիական հասարակությանը
Փետրվար 26, 2024 14:01Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակությանը չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»):
-
Եվրոպացի ֆերմերները բողոքի ցույց են կազմակերպել Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանի դիմաց
Փետրվար 26, 2024 13:20Եվրոպացի ֆերմերները բողոքի ցույց են կազմակերպել Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանի դիմաց։ Երթով դեպի ԵՄ կենտրանակայանի շենք հասած ֆերմերներն անցել են ոստիկանության արհեստական պատնեշները և շրջափակել շենքը։ Ցույցի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, որոնք փորձել են ցրել ակցիայի մասնակիցներին։
-
Ռաֆահում Իսրայելի գործողությունը խաչ կդնի ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի վրա. Գուտերեշ
Փետրվար 26, 2024 12:31Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային ռազմական գործողությունը, որը ծրագրում են իրականացնել Իսրայելի իշխանությունները, խաչ կդնի Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ ՄԱԿ-ի ջանքերի վրա։
-
Ուկրաինան հերքել է Իրանից Ռուսաստան հրթիռների արտահանման մասին լուրերը
Փետրվար 26, 2024 12:11Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Ռուսաստան իրանական բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին լուրերը։
-
Արարատ Միրզոյանը մեկնում է Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստին
Փետրվար 26, 2024 11:12Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
-
Արևմտյան ԶԼՄ-ները հակաիրանական քարոզչություն են իրականացնում՝ Ուկրաինային օգնելու համար
Փետրվար 26, 2024 07:49«Իրան» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանին իրանական հրթռիներ վաճառելու մասին Reuters լրատվական գործակալության լուրը, որում հղում է արվել անանուն աղբյուրներին, հերքվել է։ Այդ լուրին արձագանքեց անգամ Սպիտակ տան անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ն դեռևս չունի Իրանից Ռուսաստան հրթիռների տեղափոխման լուրը հաստատող ապացույցներ»։
-
Իրանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են
Փետրվար 26, 2024 07:34Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ասել է. «Վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Իրանը Ռուսաստան է արտահանել ավելի քան երկու միլիարդ դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է»։
-
Մահացել է Պաղեստինի կողմնակից ամերիկացի ցուցարարը
Փետրվար 26, 2024 06:22Պենտագոնը հայտարարել է ամերիկացի օդաչուի մահվան մասին, ով ինքնահրկիզվել էր Իսրայելի դեսպանատան դիմաց՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում պատերազմի դեմ։
-
Բաքվի նախաձեռնությամբ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել
Փետրվար 25, 2024 16:12ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը: