Բաքվի նախաձեռնությամբ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i214440-Բաքվի_նախաձեռնությամբ_Սերգեյ_Շոյգուն_և_Զաքիր_Հասանովը_հեռախոսազրույց_են_ունեցել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2024 16:12 Asia/Tehran
  • Բաքվի նախաձեռնությամբ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բաքվի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Շոյգուն Հասանովին տեղեկացրել է զորքերի մարտական պատրաստության՝ ուրբաթ սկսված հանկարծակի ստուգման մասին:

ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է, որ այս միջոցառումը ծրագրային է և որևէ կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ: