ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար․ մենք ծնկի բերեցինք պատմության մեջ աշխարհի ամենազինված բանակին
https://parstoday.ir/hy/news/iran-i248972-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար_մենք_ծնկի_բերեցինք_պատմության_մեջ_աշխարհի_ամենազինված_բանակին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին մի ուղերձով շնորհակալություն է հայտնել Իրանի զինված ուժերին՝ վեց ամիս շարունակ ցուցաբերած ջանքերի համար և ընդգծել, որ դժվարին պայմաններում մարտիկների հարձակողական ու պաշտպանական գործողությունները ցուցադրել են երկրի պաշտպանական հզորությունը։
(last modified 2026-08-15T08:38:29+00:00 )
Օգոստոս 15, 2026 11:45 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար․ մենք ծնկի բերեցինք պատմության մեջ աշխարհի ամենազինված բանակին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին մի ուղերձով շնորհակալություն է հայտնել Իրանի զինված ուժերին՝ վեց ամիս շարունակ ցուցաբերած ջանքերի համար և ընդգծել, որ դժվարին պայմաններում մարտիկների հարձակողական ու պաշտպանական գործողությունները ցուցադրել են երկրի պաշտպանական հզորությունը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Վահիդին, անդրադառնալով Իրանի հարավում կիզիչ շոգին և երկրի հյուսիսի սահմանամերձ բարձունքներում ցրտին զինված ուժերի դիմադրությանը, գրել է․ «Մարտիկները, ապավինելով Աստծուն և ծանր կրակի տակ հաջող գործողություններ իրականացնելով, ծնկի բերեցին աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին»։
Նա այս դիմադրությունը համարել է իմպերիալիստական ուժերին հաղթելու հույսի աճի պատճառ։