Ուկրաինան հերքել է Իրանից Ռուսաստան հրթիռների արտահանման մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i214466-Ուկրաինան_հերքել_է_Իրանից_Ռուսաստան_հրթիռների_արտահանման_մասին_լուրերը
Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Ռուսաստան իրանական բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին լուրերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2024 12:11 Asia/Tehran
  • Ուկրաինան հերքել է Իրանից Ռուսաստան հրթիռների արտահանման մասին լուրերը

Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Ռուսաստան իրանական բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին լուրերը։

Ուկրաինայի ռազմական հետախուզության դեպարտամենտի ղեկավար՝ Կայրլո Բուդանովը հերքել է ուկրաինական պատերազմում օգտագործելու համար Իրանից Ռուսաստան հեռահար հրթիռներ ուղարկելու մասին Արևմուտքի պնդումները և ասել. «Իրանական հրթիռներ Ռուսաստանի տարածքում չկան և այս առնչությամբ բոլոր լուրերը սուտ են»:

Ուկրաինայի հետախուզության այս բարձրաստիճան պաշտոնյան հավելեց. «Ռուսաստանի կողմից ստացված հյուսիսկորեական հրթիռների միայն մի փոքր մասն է օգտագործվել Ուկրաինայի պատերազմում, և դրանց համատարած օգտագործումը չի համապատասխանում իրականությանը»:

Փետրվարի 21-ին Reuters լրատվական գործակալությունը իր զեկույցում պնդեց, որ Իրանը Ռուսաստան է արտահանել 400 «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս մերժել է ուկրաինական պատերազմում Ռուսաստանին անօդաչու սարքեր կամ հրթիռներ մատակարարելու Արևմուտքի պնդումները և հայտարարել, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կապված չէ ուկրաինական պատերազմի հետ և իրականացվում է  պաշտպանական երկկողմ հարաբերությունների շրջանակներում։

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը ևս փետրվարի 23-ին հայտարարեց. -Թեև բալիստիկ հրթիռների վաճառքի վերաբերյալ իրավական սահմանափակումներ չկան, սակայն Իրանը բարոյապես պարտավոր է ձեռնպահ մնալ սպառազինական գործարքներից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ընթացքում՝ պատերազմի տարածումը կանխելու նպատակով, և դա հիմնված է միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը Իրանի հավատարմության վրա: