-
Չինաստանի ղեկավարն աջակցություն է հայտնել Իրանին
Հունվար 04, 2024 14:48Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հունվարի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ լուրջ ահաբեկչությունների կապակցությամբ։
-
ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային աջակցելու համար. Սպիտակ տուն
Հունվար 04, 2024 09:13ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային հետագա աջակցության համար, օգնության նոր փաթեթները կպահանջեն Կոնգրեսի կողմից նոր ֆինանսավորման հաստատում:
-
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած հարձակումը
Հունվար 04, 2024 08:41ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Իրանի Քերմանում տեղի ունեցած հարձակումն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի մամուլի ծառայության աշխատակից Ֆլորենսիա Սոտո Նինյոն։
-
Ռուսաստանի պետդումայում նշել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին
Հունվար 04, 2024 07:34Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը տարածաշրջանում արևմտյան քաղաքականության կողմից ստեղծված քաոսի հետևանք է: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» ասել է ՌԴ Պետդումայի անվտանգության կոմիտեի անդամ Ադալբի Շխագոշևը։
-
Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ
Հունվար 03, 2024 16:53Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած պայթյունների հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն։
-
Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով. Պուտին
Հունվար 03, 2024 16:04Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղ բնակիչների սպանությունը «ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով»: Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով.
-
Բրիտանիայում բժիշկների լայնածավալ գործադուլը կենցաղային խնդիրների պատճառով
Հունվար 03, 2024 14:47Բրիտանացի բժիշկները վեց օրով դադարեցրել են իրենց աշխատանքը նոր տարվա (2024) առաջին իսկ օրերին՝ բողոքելով անբարենպաստ աշխատանքային պայմանների, ծանրաբեռնված աշխատանքի ու ցածր աշխատավարձի դեմ:
-
Իրանը ԱՀԿ ձգտելու իմաստ չի տեսնում, ԲՐԻԿՍ–ին, ՇՀԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու դեպքում
Հունվար 03, 2024 10:34Թեհրանը չի հրաժարվի ԱՀԿ–ին իր մասնակցությունից, եթե նման առաջարկ լինի, սակայն այլ միությունների անդամ լինելու շնորհիվ իսլամական հանրապետությունը գրեթե ամբողջությամբ բավարարում է կարիքները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում։
-
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հերքել է ԻԻՀ զինված ուժերի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները
Հունվար 03, 2024 07:37ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակներում, հերքել է ԻԻՀ զինված ուժերի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները: Նա նշել է. «Իրանը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբի գործողությունների համար»։
-
Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ գեներալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ
Հունվար 03, 2024 07:22ՄԱԿ-ի ԻԻՀ պատվիրակությունը, կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում, հայտարարել է, որ Իրանը կշարունակի գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեղավորներին պատժելուն ուղղված իր ջանքերը: