Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով. Պուտին
(last modified Wed, 03 Jan 2024 16:04:22 GMT )
Հունվար 03, 2024 19:34 Asia/Tehran
  • Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղ բնակիչների սպանությունը «ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով»: Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով.

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարգելի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ`Խամենեի, հարգելի  նախագահ Ռաիսի, ընդունեք իմ խորին ցավակցությունները Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ:

Գերեզմանոց այցելած խաղաղ բնակիչների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով, կարեկցանքի և աջակցության խոսքեր՝ զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»,- ասված է Կրեմլի կայքում տեղադրված հեռագրում։

Հիշեցնենք, որ այսօր Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի է ունեցել պայթուններ, զոհերի թիվը հասել է 103-ի:

2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մոհանդեսին։