Բաքվում կալանավորվել են դեսպանատներից մեկի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածյալներ
https://parstoday.ir/hy/news/world-i242056-Բաքվում_կալանավորվել_են_դեսպանատներից_մեկի_դեմ_ահաբեկչություն_նախապատրաստելու_կասկածյալներ
Ադրբեջանում ձերբակալվել են երկրի երեք քաղաքացիներ, որոնք կասկածվում են Բաքվում օտարերկրյա դիվանագիտական առաքելության դեմ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ:
(last modified 2026-01-27T14:41:54+00:00 )
Հունվար 27, 2026 18:11 Asia/Tehran
  •  Բաքվում կալանավորվել են դեսպանատներից մեկի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածյալներ

Ադրբեջանում ձերբակալվել են երկրի երեք քաղաքացիներ, որոնք կասկածվում են Բաքվում օտարերկրյա դիվանագիտական առաքելության դեմ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ օպերատիվ-քննչական միջոցառումների ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել այն մասին, որ Իլգար Գուլիևը (2000թ. ծնված), Ամին Փիրիևը և Էլվին Ալիզադեն (երկուսն էլ 2005թ. ծնված) կրոնական թշնամանքի հողի վրա ծրագրել են ահաբեկչություն օտարերկրյա պետության դեսպանատան դեմ:

Ինչպես պնդում է ՊԱԾ-ը, կասկածյալները հանցավոր կապեր են հաստատել «Վիլայաթ Խորասան» խմբավորման զինյալների հետ, որը «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղն է (երկու կառույցներն էլ արգելված են ՌԴ-ում): Ըստ հետաքննության վարկածի՝ նախնական համաձայնությամբ նրանք ձեռք են բերել իրեր, որոնք ծրագրել էին օգտագործել որպես զենք և ձերբակալվել են հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից դիվանագիտական առաքելության տեղակայման վայրին մոտենալիս:

Հաղորդվում է, որ քրեական պատասխանատվության կենթարկվեն կրոնական թշնամանքի հողի վրա ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով: Դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։