Չինաստանի ղեկավարն աջակցություն է հայտնել Իրանին
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հունվարի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ լուրջ ահաբեկչությունների կապակցությամբ։
«Սինհուա»-ի հաղորդմամբ՝ Սի Ցզինպինը նշել է, որ ցնցված է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած լուրջ ահաբեկչությունների մասին լուրերից, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Նա Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից խորը վիշտ է հայտնել զոհվածների համար և անկեղծ ցավակցություն՝ զոհվածների և վիրավորների ընտանիքների անդամներին։
Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին, խստորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումները և վճռականորեն աջակցում է ազգային անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերին։