-
Սի Ծինփինը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կհանդիպի Բաշար Ասադի հետ
Սեպտեմբեր 21, 2023 09:55Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նրա Պեկին կատարելիք այցի ժամանակ։ Դա վկայում է այն մասին, որ Պեկինը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արեւելքում իր ազդեցությունն ընդլայնելու համար, գրել է Bloomberg-ը։
-
Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին
Սեպտեմբեր 21, 2023 09:19Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և շնորհավորել Արցախում «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի ռազմական ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով) «հաջող ավարտի» (չակերտները՝ Tert.am) կապակցությամբ և նշել, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է:
-
Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Սեպտեմբեր 21, 2023 08:13Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
-
Արցախում խաղաղապահների մեքենան գնդակոծվել է․ ռուս զինծառայողները զոհվել են
Սեպտեմբեր 20, 2023 16:03Արցախում խաղաղապահների մեքենան գնդակոծվել է, ռուս զինծառայողները զոհվել են:
-
Ռուսաստանի արևմտյան հատվածում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր են կործանվել
Սեպտեմբեր 20, 2023 15:02Ռուսաստանը հայտնել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:
-
Ադրբեջանը գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը
Սեպտեմբեր 20, 2023 14:50Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից։ Այս մասին ասաց ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։
-
Իսրայելի ՊՆ գլխավոր տնօրենն Ադրբեջան է այցելել Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից երկու օր առաջ
Սեպտեմբեր 20, 2023 14:18Իսրայելի Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրն Ադրբեջան է այցելել Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից երկու օր առաջ, հաղորդում է Բանակային ռադիոն: Այցը տեղի է ունեցել վերջին շաբաթներին Ադրբեջան իսրայելական զենքի մատակարարումների ավելացման ֆոնին:
-
Բաքուն դեռևս չի ծրագրում Երևանի հետ բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում. Բայրամով
Սեպտեմբեր 20, 2023 14:07Բաքուն դեռևս չի ծրագրում Երևանի հետ բանակցություններ անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
-
Ռուս խաղաղապահները պաշտպանում են ԼՂ խաղաղ բնակչությանը․ Պուտին
Սեպտեմբեր 20, 2023 13:56Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սերտ շփման մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։
-
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ում ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին
Սեպտեմբեր 20, 2023 09:49ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։