Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին
https://parstoday.ir/hy/news/world-i206370-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_շնորհավորել_է_Հասանովին
Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և շնորհավորել Արցախում «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի ռազմական ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով) «հաջող ավարտի» (չակերտները՝ Tert.am) կապակցությամբ և նշել, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2023 09:19 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և շնորհավորել Արցախում «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի ռազմական ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով) «հաջող ավարտի» (չակերտները՝ Tert.am) կապակցությամբ և նշել, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա. ռազմական գործողությունների հետևանքով Արցախում կա 200 զոհ:

Երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

tert.am