Ռուսաստանի արևմտյան հատվածում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր են կործանվել
https://parstoday.ir/hy/news/world-i206334-Ռուսաստանի_արևմտյան_հատվածում_ուկրաինական_չորս_անօդաչու_թռչող_սարքեր_են_կործանվել
Ռուսաստանը հայտնել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 15:02 Asia/Tehran
  • Ռուսաստանի արևմտյան հատվածում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր են կործանվել

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:

Al-Mayadeen հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի արևմտյան հատվածում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքերի կործանման մասին։

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել,որ  հայտնել է,- «Երկրի բանակի հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող Բելգորոդի և Արիելի տարածքների երկնքում  ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք է խոցել»։

Այս հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի տարածքը հարձակման ենթարկվեց չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, ընդորում երկու անօդաչու թռչող սարքեր են խոցվել Խարկով քաղաքի մոտ գտնվող Բելգորոդի շրջանում, և երկու անօդաչու թռչող սարք՝ Արիելի շրջանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է ավելի քան 500 ուկրաինացի զինվորների սպանության  և այս երկրի «Սուխոյ 24» ինքնաթիռի կործանման մասին։

Ուկրաինայում պատերազմը սկսվել է Մոսկվայի անվտանգության մտահոգությունների նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած  անուշադրության և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)  մինչև Ռուսաստանի սահմանների մոտ ընդլայնման պատճառով։

2022 թվականի փետրվարի 21-ին, Ռուսաստանի նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը Դոնբասի շրջանում, իսկ երեք օր անց ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ, որը նա անվանեց «հատուկ գործողություն»։ Այսպիսով Մոսկվայի և Կիևի լարված հարաբերությունները վերածվեցին ռազմական առճակատման։