«Հայաստանի Հանրապետություն». Ինչու դեռեւս չի գործարկվում Մեղրու ազատ տնտեսական գոտին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109365-Հայաստանի_Հանրապետություն_._Ինչու_դեռեւս_չի_գործարկվում_Մեղրու_ազատ_տնտեսական_գոտին
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ավելի քան 2 տարի առաջ է հավանություն տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ծրագրին՝ բարձր գնահատական տալով նրա գործարկման էֆեկտիվությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2019 15:01 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն». Ինչու  դեռեւս չի  գործարկվում Մեղրու ազատ տնտեսական գոտին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ավելի քան 2 տարի առաջ է հավանություն տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ծրագրին՝ բարձր գնահատական տալով նրա գործարկման էֆեկտիվությանը:

Ակնկալվում է, որ իր աշխարհագրական դիրքով այն բարենպաստ վայրում է եւ  կարող է ներդրումներ ներգրավել, խթանել արտահանումը,  ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ եւ Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական արտադրանքի ճանաչումն ու տարածումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը: 

Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված ազատ տնտեսական գոտու գործարկման անորոշ ժամկետով հետաձգումը: «Ի սկզբանե որոշված էր, որ այն երկու փուլով պետք է  կառուցվի, առաջինը ենթադրում էր ներառել որոշակի վարչական ենթակառուցվածքներ, երկրորդ փուլը՝ արտադրական եւ լոգիստիկ ենթակառուցվածքներ: Վերջին փուլի համար անհրաժեշտ են որոշակի տարածքներ, որոնք ժամանակին, շրջանառվող լուրերի համաձայն, աճուրդով վաճառվել են, եւ այժմ այդ աճուրդների օրինականությունն է վիճարկվում», - թերթի  հետ զրույցում  նշել է Սյունիքի  մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության  բաժնի պետ  Էդգար  Մարտիրոսյանը՝  կանխատեսումներ չանելով, թե տվյալ  աճուրդների օրինականության հստակեցման գործընթացը երբ կավարտվի: Նրա տեղեկացմամբ, առայժմ մեկ կազմակերպություն է  ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) գործունեություն ծավալելու իրավունք ստացել:

Armenpress.am