Ոստիկանական զորքերը կմնան Իջեւանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարենք. Վալերի Օսիպյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i109562-Ոստիկանական_զորքերը_կմնան_Իջեւանում_այնքան_ժամանակ_որքան_անհրաժեշտ_համարենք._Վալերի_Օսիպյան
Եթե դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել եւ խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ կարող է այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանալ։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 18, 2019 16:18 Asia/Tehran
  • Ոստիկանական զորքերը կմնան Իջեւանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարենք. Վալերի Օսիպյան

Եթե դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել եւ խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ կարող է այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանալ։

Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո։

«Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվում են բռնությամբ, ես բացառում եմ։ Հերքում եմ, որ ոստիկանները կարող են հրահրել բախումներ, բնականաբար, բնակիչները դա պետք է ասեին՝ ոչ ավել, ոչ պակաս։ Բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջեւ»,- ասաց ոստիկանապետը։

Հարցին՝ որքան ժամանակ են Իջեւանում մնալու ոստիկանական զորքերը, Օսիպյանն ասաց. «Որքան որ անհրաժեշտ համարենք, դա մարտավարություն է»։

Ոստիկանապետն անդրադառնալով բախումների հետեւանքով վնասվածք ստացած ոստիկաններին՝ ասաց, որ վնասվածքները տարբեր աստիճանների են. «Եթե չեմ սխալվում, 12 ոստիկան են։ Մինչեւ այս պահը հիվանդանոցում են մնում, եւ բուժում են ստանում 6-ը»։

news.am