ԱՄՆ սենատը կավելացնի Հայաստանին տրամադրվող օգնությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111916-ԱՄՆ_սենատը_կավելացնի_Հայաստանին_տրամադրվող_օգնությունը
ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելու մասին լրացում, որը կուղղվի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 14:56 Asia/Tehran
  • ԱՄՆ սենատը կավելացնի Հայաստանին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելու մասին լրացում, որը կուղղվի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։

 Այս մասին  տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը, Սենատը միաձայն է ընդունել։

«Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման»,- նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։ 

armeniasputnik.am