Առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը. Ֆելիքս Ցոլակյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i112101-Առաջնահերթ_խնդիր_Է_Հայաստանում_առկա_քիմիական_ռադիոակտիվ_թափոնների_ոչնչացումը._Ֆելիքս_Ցոլակյան
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2019 13:03 Asia/Tehran
  • Առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը. Ֆելիքս Ցոլակյան

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշատակելով ԵՄ աջակցությունը` նախարարը նշել է ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Բացի դրանից՝ ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Հայաստան-֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով:

Ֆելիքս Ցոլակյանի դիտարկմամբ, ներկայումս առաջնահերթ խնդիր է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը, որի համար չունենք համարժեք հնարավորություններ: Տարածաշրջանային դիրքը լրացուցիչ բարդություններ է ստեղծում:

Նախարարի տեղեկացմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում կա թափոնների ոչնչացման գործարան, և իրանական կողմը պատրաստ է թափոնները տեղափոխել ոչնչացման, սակայն կա ֆինանսական խնդիր: Այս հարցում շատ օգտակար կարող է լինել միջազգային համագործակցությունը: Անդրեա Վիկտորինը հավաստեց Հայաստանի զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը:

Ըստ նրա, այդ դիրքորոշումն արտահայտված է ԵՄ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերության պայմանագրում, որտեղ քաղաքացիական պաշտպանության բաղադրիչը խիստ կարևորված է:

Անդրեա Վիկտորինը կարծում է, որ անհրաժեշտ է բարձրացնել աղետների ռիսկի տեղեկացվածությունը և մշտապես հիշել ավերիչ հետևանքների մասին:

Ի լրումն դեսպանի նկատառման, նախարարը հավելել է, որ առաջարկվել է հիշատակի օրերի մեջ ներառել դեկտեմբերի 7-ը՝ որպես հիշատակի և դիմակայունության օր:

Հանդիպման վերջում ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է դեսպան Անդրեա Վիկտորինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ տիկին դեսպանի երկարամյա փորձը ավելի կնպաստի ԱԻՆ ոլորտում ԵՄ հետ համագործակցության հետագա խորացմանը։

1in.am