ՀՀ վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է տարբեր, հատկապես՝ էներգետիկ ոլորտւմ Թեհրան-Երևան համագործակցությունների զարգացման կարևորությունը:
Pars Today լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԻԻՀ նախագահի հետ իր վերջին հանդիպմանն ասել է. «Երևանը շարունակելու է բանակցությունները Թեհրանի հետ ` քաղաքական և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»:
Խորհրդարանում ունեցած ելությում, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ երկու երկրները մեծ ցանկություն ունեն խորացնելու բազմակողմանի հարաբերությունները:
Հոկտեմբերի մեկին, Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հանդիպեցին Երևանում կայացած ԵԱՏՄ նիստի շրջանակներում: Հանդիպման ընթացքում, երկու երկրների ղեկավարները շեշտեցին հարաբերությունների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Իրանն ու Հայաստանն ունեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և վերջին տարիներին իրականացնում են բազմաթիվ համատեղ ծրագրեր՝ տնտեսական, առևտրային ոլորտներում համագործակցությունների ընդլայնման և առևտրափոխանակումների ծավալները մեծացնելու ուղղությամբ: