Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i147294-Նիկոլ_Փաշինյանը_նշանակվել_է_ՀՀ_վարչապետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակել է Նիկոլ Փաշինյանին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 02, 2021 12:38 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակել է Նիկոլ Փաշինյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.

Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ իշխող մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին՝ տալով  Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կատարում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների առաջարկով Նիկոլ Փաշինյանին առաջադրեց, որպես  Հայաստանի վարչապետ:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը վարչապետի թեկնածու կառաջադրի Ազգային ժողովի մեկնարկից հետո, որին կաջակցի խորհրդարանի անդամների մեծամասնությունը:

Կառավարությունը կձևավորվի նոր վարչապետի նշանակումից 15 օրվա ընթացքում: Կաբինետի ղեկավարը պետք է 20 օրվա ընթացքում խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի ծրագիրը:

Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն է մինչև նոր կաբինետի ձևավորումը: Նա հրաժարական էր տվել այս երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: