Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i147308-Ղազախստանի_նախագահը_շնորհավորել_է_Նիկոլ_Փաշինյանին_վարչապետի_պաշտոնում_նշանակվելու_կապակցությամբ
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ղազախստանի նախագահի ուղերձում ասված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2021 13:54 Asia/Tehran
  • Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ղազախստանի նախագահի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը՝ վառ ապացույցն է  Ձեր ընտրած կուրսի լայն աջակցության, որն ուղղված է հասարակության կայունության, միասնության և ներդաշնակության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը:

Վստահ եմ, որ պատասխանատու պետական ​​պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ՝ ի բարօրություն և բարեկեցություն բարեկամ հայ ժողովրդի»: