ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագրերը. Նոր կառավարությունն ունի փոխվարչապետ և 3 նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i147312-ՀՀ_նախագահը_ստորագրեց_հրամանագրերը._Նոր_կառավարությունն_ունի_փոխվարչապետ_և_3_նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխվարչապետ և 3 նախարար նշանակելու որոշումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2021 14:04 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագրերը. Նոր կառավարությունն ունի փոխվարչապետ և 3 նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխվարչապետ և 3 նախարար նշանակելու որոշումները։

Ըստ այդմ՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Սուրեն Պապիկյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի ստորագրած հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։

Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։

NEWS.am