Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i147320-Ներդրվում_է_նոր_համակարգ._Ալեն_Սիմոնյանը_ԱԺ_շենքում_լրագրողների_տեղաշարժի_մասին
Սիմոնյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված անձը ամեն հանձնաժողովի նիստից հետո մոտենալու և պատասխանելու է լրագրողների հարցերին, հանձնաժողովների հյուրերը ևս ճեպազրույցներ են տալու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2021 14:30 Asia/Tehran
  • Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին

Սիմոնյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված անձը ամեն հանձնաժողովի նիստից հետո մոտենալու և պատասխանելու է լրագրողների հարցերին, հանձնաժողովների հյուրերը ևս ճեպազրույցներ են տալու:

Խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար հատկացվելու է երկու առանձնացված սրահ, ճեպազրույցների համար նախատեսված վայր,միայն որտեղ լրագրողները պաշտոնյաների հետ կանցկացնեն ճեպազրույցներ, հարցազրույցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում շենքում օգոստոսի 2-ին լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին հարցին:

Ալեն Սիմոնյանը նախ առաջարկեց սահմանափակում բառը չօգտագործել տվյալ դեպքում: «Լրագրողների համար ապահովվելու է հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն, օրինակ, քայլել պատգամավորի հետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակին առջև, որ դուրս գան: Ստեղծվելու է համակարգ, որը պաշտոնյաներին բերելու է ձեզ մոտ, և ինքը միայն դրանից հետո է դուրս գալու շենքից կամ մտնելու շենք, որպեսզի լրագրողների աշխատանքը համակարգված լինի: Համաձայնեք՝ որևիցե մեկին հաճելի չէ, երբ պատգամավորը, պաշտոնյան քայլում է, օպերատորները մեծ տեսախցիկները վերցրած հետևից վազում են, լրագրողը հարց է տալիս»,-նշեց նա՝ դիմելով լրագրողներին:

armenpress.am