Ալեն Սիմոնյանը ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i147324-Ալեն_Սիմոնյանը_ընտրվեց_ՀՀ_Ազգային_Ժողովի_նախագահ
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել են Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2021 15:09 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել են Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը:

Քվեատուփում առկա էր 71 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն:Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Մխիթար Զաքարյան՝ 0, Արթուր Սարգսյան՝ 0, Ալեն Սիմոնյան՝ 71: Այս մասին Ազգային ժողովում մեկնարկած 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:Ինչպես արձանագրեց նիստը վարող Կնյազ Հասանովը. «Այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը»:

civic.am