Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i147326-Պուտինը_շնորհավորել_է_Փաշինյանին_Հայաստանի_վարչապետ_նշանակվելու_կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2021 16:06 Asia/Tehran
  • Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Հուսով եմ, որ ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասվում է Պուտինի շնորհավորական հեռագրում:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», - ասվում է հեռագրում:

Պուտինը Փաշինյանին մաղթել է «հաջողություն, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»:

aysor.am