Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացելհայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոս 02, 2021 16:15 Asia/Tehran
Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացելհայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանական կողմի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան:
Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան, տեղեկացնում են ՊՆ-ից:
lragir.am
Պիտակ