Հայ-ադրբեջանական սահմանին՝ Ոսկեպար համայնքում, տեղակայվել են ռուս սահմանապահներ
Օգոստոս 06, 2021 08:03 Asia/Tehran
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային Ոսկեպար համայնքում, տեղակայվել են ռուս սահմանապահներ:
Հինգշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի հետ սահմանին՝ Ոսկեպար համայնքում ոուս սահմանապահների տեղակայման մասին լուրը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին:
Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում տեղի ունեցած բախումներից հետո, որոնք ավարտվեցին նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ, երկու երկրները բազմիցս միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ:
Պիտակ