Տոկիո-2020. Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը
https://parstoday.ir/hy/news/armenia-i147658-Տոկիո_2020._Խաղերի_փակման_արարողությանը_Հայաստանի_դրոշակակիրը_կլինի_Հովհաննես_Բաչկովը
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2021 14:48 Asia/Tehran
  • Տոկիո-2020. Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը:

Հայաստանի հավաքականը Խաղերի փակման արարողությանը կմասնակցի ոչ մեծ պատվիրակությամբ:

Արարողությունը կմեկնարկի Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում, որի ընթացքում օլիմպիական դրոշը Տոկիոյի քաղաքապետը կփոխանցի հաջորդ խաղերն ընդունող քաղաքի` Փարիզի քաղաքապետին:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ:

yerevanlur.am