Հայաստանի ռուսական ռազմաբազայում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i147770-Հայաստանի_ռուսական_ռազմաբազայում_լայնածավալ_զորավարժություններ_կանցկացվեն
Ռուսաստանի Զինված ուժերի հարավային ռազմական շրջանում, այդ թվում՝ Հայաստանի ռուսական ռազմաբազայում, կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2021 12:25 Asia/Tehran
  • Հայաստանի ռուսական ռազմաբազայում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Ռուսաստանի Զինված ուժերի հարավային ռազմական շրջանում, այդ թվում՝ Հայաստանի ռուսական ռազմաբազայում, կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ։

Տեղեկանում ենք Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները կիրականացվեն «ցամաքային ուժերի, Կարմիր դրոշի Սեւծովյան նավատորմի, Կարմիր դրոշի Կասպյան նավատորմի, ինչպես նաև ավիացիայի մասնակցությամբ»:«Երկկողմանի գումարտակյին մարտավարական եւ հատուկ վարժանքները կանցկացվեն օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը»,- հայտնում են մամուլի ծառայությունից հավելելով, որ վարժանքներ կիրականացվեն «Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի Հարավային ռազմական շրջանին ենթակա ռուսական ռազմակայաններում»։Զորավարժության հիմնական թեման լինելու է կցված ավիացիոն ուժերի՝ բանակային գրոհային եւ օպերատիվ-մարտավարական, ցամաքային ստորաբաժանումների համար վերահսկողության հմտությունների կատարելագործումը:

civic.am/politics/arm