Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i147794-Արամ_Ա_Կաթողիկոսը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Նիկոլ_Փաշինյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2021 14:46 Asia/Tehran
  • Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ,

Քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր նշանակումը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան ու նոր կառավարութեան կազմութիւնը:

Արդարեւ, հայ ժողովուրդի ու Հայաստանի պատմութեան վճռադրոշմ մէկ հանգըրուանին, դուք վերստին կը կոչուիք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտօնին: Պաշտօն մը, որ սովորական իմաստով դիրք ու պատիւ չէ, այլ իր էութեամբ ու նպատակով հայրենակերտումի առաքելությիւն է: 

armlur.am