Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 313 դեպք. մահացել է 6 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i147818-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_313_դեպք._մահացել_է_6_քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 313 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232 610-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2021 08:05 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 313 դեպք. մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 313 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232 610-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4658 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1128 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5786-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 183 է, ընդհանուր առողջացածներինը՝ 221 590, փաստացի բուժվողներինը՝ 5234: Մեկ օրում արվել է 6158 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 402 666 թեստավորում:

https://news.am/arm/news/657650.html