«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի մեկնարկը կտրվի սահմանամերձ Բերդավանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i147916-Ֆրեսկո_արդի_արվեստի_եւ_հոգեւոր_ֆիլմերի_միջազգային_փառատոնի_մեկնարկը_կտրվի_սահմանամերձ_Բերդավանում
Օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2021 10:24 Asia/Tehran
  • «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի մեկնարկը կտրվի սահմանամերձ Բերդավանում

Օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:

Փառատոնի մեկնարկն այս տարի կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում:

Այս տարի եւս փառատոնը հագեցած ծրագիր ունի․ օգոստոսի 17-ից 19-ը կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, որոնք ներառված են «Մանկական ծրագրի» եւ «Միջազգային փառատոնային օրերի» շրջանակում: Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 41 երկրից:

Փառատոնի երեւանյան ծրագրի հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 20-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:

Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների եւ արվեստագետների, ովքեր մեծ ներդրում եւ ասելիք ունեն հասարակական եւ մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք «#FrescoLive» խորագրով:

News.am