ՌԴ-ն հաստատում է․ Ադրբեջանն Լեռնային Ղարաբաղում հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել
https://parstoday.ir/hy/news/armenia-i148096-ՌԴ_ն_հաստատում_է_Ադրբեջանն_Լեռնային_Ղարաբաղում_հարվածային_ԱԹՍ_ներ_է_կիրառել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2021 15:48 Asia/Tehran
  • ՌԴ-ն հաստատում է․ Ադրբեջանն Լեռնային Ղարաբաղում հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։

Այս մասին տեղեկացանք ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։

«Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։  Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում  է  հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

nt.am/am/news