ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահման
Օգոստոս 14, 2021 14:45 Asia/Tehran
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ ՀՀ տեսարժան վայրերին: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանի մոտ տեղակայված դիրքերը: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում՝ պաշտպանելով հանրապետության սահմանները:
news.am/arm/news
Պիտակ