ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահման
https://parstoday.ir/hy/news/armenia-i148160-ՌԴ_դեսպանն_այցելել_է_հայ_թուրքական_սահման
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ ՀՀ տեսարժան վայրերին: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2021 14:45 Asia/Tehran
  • ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահման

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ ՀՀ տեսարժան վայրերին: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանի մոտ տեղակայված դիրքերը: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում՝ պաշտպանելով հանրապետության սահմանները:

news.am/arm/news