«Հայաստանում միաբևեռ քաղաքական համակարգ է ստեղծվել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Հայաստանում, ըստ էության, միաբևեռ քաղաքական համակարգ է ստեղծվել, և այդ բևեռը չափազանց թույլ է, անկախ խորհրդարանում ունեցած մեծամասնության փաստից։
Միաբևեռ համակարգի պայմաններում մենք ունենք լուրջ խնդիրներ թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ ներքին։Միաբևեռ համակարգն ամենափխրունն ու վտանգավորն է թե՛ միջազգային հարաբերություններում, թե՛ ներքաղաքական կյանքում։ Նման պայմաններում խախտվում է բալանսների հնարավորություններն։ Կամ իշխող ուժն է սկսում փլուզվել, իր մեջ բևեռների ստեղծման միջոցով կոմպենսացնելու աննորմալ վիճակը, կա՛մ նոր ուժ պետք է ի հայտ գա։Մինչ հիմա երկրորդ բևեռ չի հաջողվել ստեղծել, որը հասկանա, թե ինչ պրոցեսներ են ընթանում մեր տարածաշրջանում (իսկ ընթանում են չափազանց լուրջ զարգացումներ), նաև ունենա հանրային վստահության պոտենցիալ։Իշխող մեծամասնությունը գնալու է քայլերի, որի պատճառով հեղինակազրկվելու է և գուցե նաև ներքին փլուզման խնդրի առաջ կանգնի։Նոր մտածողության վրա հիմնված միավորման պահանջը կենսական է, իսկ դեպքերը կարող են արագացված տեմպերով ընթանալ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
https://m.mamul.am/am/news/218424