Ուրուգվայը դեսպանաատուն կբացի Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i148308-Ուրուգվայը_դեսպանաատուն_կբացի_Հայաստանում
Հայաստանը և Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2021 14:19 Asia/Tehran
  • Ուրուգվայը դեսպանաատուն կբացի Հայաստանում

Հայաստանը և Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ուրուգվայն ունի այն առավելությունը, որ կարողացել է հյուրընկալել բոլոր տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, որոնք եկել են աշխարհի տարբեր մասերից: Հայերը և հայկական համայնքը շատ լավ կարողացել է ինտեգրվել Ուրուգվայում և հաստատվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, կրթությունը,սպորտը, լրագրությունը և նաև բիզնես աշխարհը»,- ասաց Բուստիժոն:

Ֆրանսիսկո Բուստիժոյի խոսքով` Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատվեց երկկողմ հարաբերությունները խորացնելու և բարեկամական խմբերի գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնել կարևորությունը:

yerevan-times.com