Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության մասին
Օգոստոս 18, 2021 11:35 Asia/Tehran
«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում:
Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը արձանագրում ենք, որպես մեր երկարատև ռազմավարություն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը տարածաշրջանում անվտանգության և բանակցային գործընթացի համատեքստում:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը կառավարությանը ներկայացրեց կառավարության ծրագիրը:
araratnews.am
Պիտակ