Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i148508-Վոլոդինը_շնորհավորել_է_Արարատ_Միրզոյանին
Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ ու շնորհավորել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այվ մասին նշված է ՌԴ պետդումայի կայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2021 13:27 Asia/Tehran
  • Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ ու շնորհավորել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այվ մասին նշված է ՌԴ պետդումայի կայքում։

Հեռախոսազրույցի ընթացքում Վոլոդինն ասել է, որ համատեղ աշխատանքի ընթացքում իր ու Միրզոյանի միջև կառուցողական հարաբերություններ են հաստատվել։

Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել այսօր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։

Հիշեցնենք` ԱԳ նախարարի պաշտոնը գործնականում թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նրան հետևեցին նաև չորս փոխնախարարները։

/armeniasputnik.am