ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թ.. Եվգենի Սալկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i151050-ՀԱԷԿ_ը_կարող_է_շահագործվել_մինչև_2036_թ.._Եվգենի_Սալկով
«Ռոսատոմ»-ի գնահատականներով և «Գիդրոպրես» բյուրոյի հաշվարկներով, ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թվականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2021 16:14 Asia/Tehran
  • ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թ.. Եվգենի Սալկով

«Ռոսատոմ»-ի գնահատականներով և «Գիդրոպրես» բյուրոյի հաշվարկներով, ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թվականը:

Այդ մասին ասել է «Ռոսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ ՀԱԷԿ-ը գտնվում է ծաղկման փուլում, արդիականացման աշխատանքների ավարտից հետո այն փաստացի նոր կայան կլինի», – ասել է Եվգենի Սալկովը:

55 տարի առաջ, 1966թ. սեպտեմբերի 17-ին որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանի կառուցման մասին: Այսօր ՀԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը:

«ՀԱԷԿ-ի նախագիծը իր ժամանակին դարձավ իսկական գիտական բեկում, և բոլոր մշակումներն ու գիտական մոտեցումները այսօր ակտիվորեն օգտագործվում են համաշխարհային պրակտիկայում: ՀԱԷԿ-ում համակարգված աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և իր պատմության ընթացքում կայանը լիովին ապացուցել է իր հուսալիությունը: Ներկա պահին ատոմակայանի արդիականացման ծրագրի եզրափակիչ աշխատանքներ են տարվում, որպեսզի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգվի մինչև 2026 թվական», – ասել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

livenews.am