Հայաստանի գլխավոր դատախազը Ղազախստանում հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i151466-Հայաստանի_գլխավոր_դատախազը_Ղազախստանում_հանդիպել_է_Ադրբեջանի_գլխավոր_դատախազի_հետ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների որոնման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 13:28 Asia/Tehran
  • Հայաստանի գլխավոր դատախազը Ղազախստանում հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների որոնման գործում:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունում, նման համաձայնություն է ձեռք բերվել Ղազախստանի մայրաքաղաքում երեք երկրների դատախազությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Նշվել է անհայտ կորածների որոնողական աշխատանքների գործում փոխգործակցության դրական մակարդակ», - ասվում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:«Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվեցին շարունակել որոնողական աշխատանքները», - նշել են գերատեսչությունում:Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ Կրասնովը նշել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և Լեռնային Ղարաբաղում օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքի նշանակալի արդյունքները:

aysor.am