Արթուր Վանեցյան. Կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i151470-Արթուր_Վանեցյան._Կարևոր_եմ_համարում_Հայաստանի_բարեկամ_երկրների_հետ_բազմակողմ_կապերի_սերտացումը
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կարևորում է Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 13:46 Asia/Tehran
  •  Արթուր Վանեցյան. Կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կարևորում է Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը։

«Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը», - նշել է Վանեցյանը։

«Ուստի, չափազանց կարևոր եմ համարում հատկապես այս փուլում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը, դրանց որակական նոր մակարդակի բարձրացումը, միջազգային ասպարեզում համատեղ շահերի տիրույթում միմյանց անվերապահ աջակցության տրամադրումը, ինչն էլ հենց իրական կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ արդար և արժանապատիվ խաղաղության հաստատումը», - հայտարարել է Արթուր Վանեցյանը։

aysor.am