Երևանում անցկացվում է իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i151476-Երևանում_անցկացվում_է_իրանական_ժամանակակից_ֆիլմերի_ցուցադրություն
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են  «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 14:05 Asia/Tehran
  • Երևանում անցկացվում է իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն

ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են  «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային կինոկենտրոնից՝ մանրամասնելով, որ 2021թ. սեպտեմբերի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում  տեղի կունենա իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։

armenpress.am