Երևանում անցկացվում է իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն
Սեպտեմբեր 23, 2021 14:05 Asia/Tehran
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային կինոկենտրոնից՝ մանրամասնելով, որ 2021թ. սեպտեմբերի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։
armenpress.am
Պիտակ