Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից ակնկալվող օժանդակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i151494-Սուրեն_Պապիկյանն_անդրադարձել_է_ՀԱՊԿ_ից_ակնկալվող_օժանդակությանը
ՀՀ ԶՈւ, ՀԱՊԿ գործընկերների ռազմական ներուժ՝ անհրաժեշտության պարագայում: Այսպես է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այն հարցին, թե ո՞րն է ՀՀ սուվերեն տարածքի ապահովման իր գնահատականը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 16:50 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից ակնկալվող օժանդակությանը

ՀՀ ԶՈւ, ՀԱՊԿ գործընկերների ռազմական ներուժ՝ անհրաժեշտության պարագայում: Այսպես է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այն հարցին, թե ո՞րն է ՀՀ սուվերեն տարածքի ապահովման իր գնահատականը:

Ազատություն ՌԿ-ի եթերում նա ասել է. ՛՛Բնականաբար, մենք առաջին հերթին հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա: Սա է տարածաշրջանային խաղաղության մեր բանաձևը: Անհրաժեշտության դեպքում հրավիրել նաև մեր ՀԱՊԿ գործընկերներին թե՛ մոնիթորինգի, ինչու ոչ՝ նաև հետագա զարգացումների համար՛՛:

Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում շատ է քննարկվել, որ ՀԱՊԿ անդամ երկրները դանդաղում են, չեն արձագանքում, Պապիկյանն ասել է. ՛՛Պատերազմն այլ իրողություն է, ՀՀ սուվերեն տարածքը՝ այլ իրողություն, և այն, որ ՀՀ-ն հիմա ՀԱՊԿ նախագահող է, իր հերթին մեզ լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ունենալ երաշխիք այդ ուղղությամբ՛՛:

Պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները հայտարարում, թե Որոտան-Շուռնուխ հատվածը մեր տարածքը չէ՝ Պապիկյանն ասել է. ՛՛Մի բան է խոսել ՀՀ սահմանների մասին, մի բան է՝ խոսել  մեր ունեցած պատկերացումների մասին՛՛:

araratnews.am