Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղիները
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղիները:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը :
Հանդիպման ժամանակ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում Երևանին և Բաքվին առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ՝ դեէսկալյացիայի նպատակով, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը: